Ռուբեն Հայրապետյանը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ. ինչու Մխիթարյանը չի խաղում

Oct 29, 2016 Comments Off on Ռուբեն Հայրապետյանը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ. ինչու Մխիթարյանը չի խաղում

Վանաձորում ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը զրուցել է լրագրողների հետ:

Նրան հարցրել են Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» չխաղալու մասին:

Հայրապետյանը չի հասկանում, թե ինչ է կատարվում Մոուրինյուի գլխում: Ռուբեն Հայրապետյանը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ, ով ասել է, որ չի հասկանում, թե ինչու չի խաղում:

Հայրապետյանին հարցրել են նաև Ռոբերտ Արզումանյանի և Յուրա Մովսիսյանի՝ հավաքական չհրավիրվելու մասին:

Ֆեդերացիայի նախագահը պատասխանել է, որ անկախ գլխավոր մարզչի որոշումից՝ ինքը թույլ չի տալու այդ խաղացողներին հրավիրվել ազգային թիմ:

«Արթուր Պետրոսյանին ազատություն է տրված ֆուտբոլիստների ընտրության հարցում: Չեն հրավիրվի այն խաղացողները, որոնք, գտնում եմ, խախտել են հավաքականի կարգապահությունը և վնաս են բերել ազգային թիմին. օրինակ Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը. իմ իրավունքն է, ես թույլ չեմ տա հրավիրել նրանց»:

ARMSPORT.am

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: