« Ղարաբաղի կարգավիճակի շուրջ պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն հենց կողմերը». Զախարովա

Oct 27, 2016 Comments Off on « Ղարաբաղի կարգավիճակի շուրջ պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն հենց կողմերը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն հենց կողմերը:
Մասնավորապես «Մոսկվա-Բաքու» լրատվական գործակալության թղթակիցը Մ. Զախարովայից հետաքրքրվել է, թե ինչպես նա կմեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ «եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պայմանավորվեն, հնարավոր կլինի դիտարկել Լեռնային Ղարաբաղին կարգվիճակ տրամադրելու հարցը, ընդհուպ մինչև ինքնավար հանրապետություն»:

«Այս նախադասությունում առանցքային է «եթե կողմերը պայմանավորվեն» արտահայտությունը: Կողմերը պետք է պայմանավորվեն», – հայտարարել է Մ. Զախարովան:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: