​Ստամբուլի բնակիչները ցանկանում են Հելոուինը նշել հայկական եկեղեցում

Oct 26, 2016 Comments Off on ​Ստամբուլի բնակիչները ցանկանում են Հելոուինը նշել հայկական եկեղեցում

Թուրքական Daily Sabah թերթը իր ընթերցողներին խորհուրդ է տալիս հոկտեմբերի 31-ի գիշերը Հելոուինը նշել Ստամբուլի նախկին հայկական եկեղեցում, որն այսօր Թուրքիայի ամենաթանկարժեք գիշերային ակումբներից է: Թերթը անմոռանալի երեկույթ և շոու է խոստանում այցելուների համար: Daily Sabah-ը գրում է նաև, որ Ստամբուլի հին կենտրոնում` հայտնի Իստիկլյալ փողոցում տեղակայված հայկական եկեղեցին կառուցվել է ավելի քան 140 տարի առաջ: Տասնամյակներ շարունակ այն կաթոլիկ հայերին էր սպասարկում, իսկ հետագայում փակվեց: 2010 թվականից եկեղեցու շենքը վերածվել է գիշերային ակումբի:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: