«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքում ռեկորդային գումար է հավաքվել

Oct 26, 2016 Comments Off on «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքում ռեկորդային գումար է հավաքվել

Հոկտեմբերի 23-ին Կանադայի Տորոնտո քաղաքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպմամբ և Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո կայացավ ամենամյա դրամահավաքի ընթացքում հավաքվել է 915.000 ԱՄՆ դոլար ռեկորդային գումար:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Նշվում է, որ գումարն ուղղվելու է Հայաստանի ու Արցախի զարգացմանը միտված մի շարք կարևոր ծրագրերի իրագործմանը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ միջոցառմանը ներկա են եղել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, հոգևոր հայրեր, հասարակական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: