Սպիտակի ոլորաններում խիտ մառախուղ է

Oct 24, 2016 Comments Off on Սպիտակի ոլորաններում խիտ մառախուղ է

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղում է անձրև:

Ինչպես տեղեկացրին  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Սպիտակի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մ է:

Մարալիկի, Գորիսի, Դիլիջանի, Լոռու, Սևանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի,
Սպիտակի, Գորիսի, Կապանի, Մեղրու ավտոճանապարհներին թույլ մառախուղ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: