Կառավարության ծրագիրն ու մենաշնորհների դեմ պայքարը

Oct 24, 2016 Comments Off on Կառավարության ծրագիրն ու մենաշնորհների դեմ պայքարը

Կառավարության նկատմամբ վստահության բարձրացման կարևոր ազդակներից մեկն անպայման լինելու է մենաշնորհների դեմ պայքարը,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Ըստ նրա, դրա մասին ոչ միայն պետք է ասվի, այլ կարճ ժամանակ հետո ցույց տրվի արդյունք. «Օրինակ, եթե հիմա բենզին, դիզվառելիք, բանան, ցիտրուս բերում է 3-4 սուբյեկտ, մեկ-երկու ամիս հետո պետք է ցույց տան, որ բերում է 13-14 սուբյեկտ: Ցույց տա ոչ թե արհեստական, այլ լինի իսկապես մրցակցային հարաբերությունների տրամադրմամբ: Մարդիկ այսօր այնքան հիասթափվել են, կարող է վախենան էլ, մտածելով՝ գնանք, բերենք մի ապրանք, հանկարծ պրոբլեմների մեջ ընկենք»:

Մ. Մելքումյանի խոսքով՝ հիմքեր չունի ասելու, որ չի հավատում:

«Շատ կարճ ժամանակ հետո երևալու է, շուկաները ցույց կտան՝ լրացուցիչ մրցակիցներ եկել են, թե ոչ»,- ասաց պատգամավորը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: