«Այդ փոփոխությունը ոտնձգություն է անձի սեփականության իրավունքի վրա». Խաչատուր Քոքոբելյան

Oct 24, 2016 Comments Off on «Այդ փոփոխությունը ոտնձգություն է անձի սեփականության իրավունքի վրա». Խաչատուր Քոքոբելյան

ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է «Արժեթղթերի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ օրենքի փոփոխությամբ կարգավորելու է ածանցյալ ֆինանսական գործիքների ներդրումը Հայաստանում, որը կպահպանի գործարքները գնային՝ արժեքային ու տոկոսային տատանումներից: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դեմ էր այսպիսի փոփոխությանը, քանի որ պատգամավորը գտնում էր, որ դա ոտնձգություն է անձի սեփականության անձեռնմխելիության իրավունքի վրա, որը երաշխավորված է Սահմանադրությամբ, որովհետև ֆինանսակիրառ պրակտիկայում գրավի դիմաց կարող են վերցնել արժեթղթերը, առանց դատարանի վճռի:

Պատգամավորն առաջարկեց խնդիրը լուծելու համար լավ գործիքներ մշակել, այլ ոչ թե նման խիստ հոդված առաջարկել: Ներսես Երիցյանն արձագանքեց, փորձելով փարատել պատգամավորի մտահոգությունը:

Նրա խոսքով՝ ֆինանսական գործիքը ընդամենը ածանցյալ գործիք է, և դա չի վերաբերում արժետոմսերին կամ գույքին, այլ վերաբերում է ածանցյալ գործիքներին :Այն կարող է հետաքրքրել ֆինանսական շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներին և տնտեսվարող սուբյեկտներին:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: