Հարձակում Վրաստանի ՊՆ ուսկենտրոնի վրա. կա զոհ

Oct 23, 2016 Comments Off on Հարձակում Վրաստանի ՊՆ ուսկենտրոնի վրա. կա զոհ

Անհայտ անձինք հարձակում են իրականացրել Վրաստանի պաշտպանության նախարարության «Կրծանիսի» ուսումնական կենտրոնի վրա, որը տեղակայված է Թբիլիսիի շրջանում:

Այս մասին Վրաստանի մայրաքաղաքից հաղորդում է Взгляд-ի թղթակիցը:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի` հոկտեմբերի 23-ի գիշերը: Մի քանի մարդ, փորձելով ներխուժել կառույցի տարածք, չեն ենթարկվել հերթապահի բանավոր նախազգուշացմանն ու հարձակվել են նրա վրա: Այդ ժամանակ զինծառայողը կրակ է բացել` կանխելով ներխուժման փորձը: Հարձակվողներից մեկը սպանվել է:

Համանուն գյուղում գտնվող «Կրծանիսի» ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 1997-ին:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: