Ողբերգական դեպք Գավառ քաղաքում

Oct 23, 2016 Comments Off on Ողբերգական դեպք Գավառ քաղաքում

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Պահարեի փողոցի 12 տան տանիքում տղամարդու դի կա, և այն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գավառի թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատը, Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը։ Հրշեջները նշված տան տանիքից իջեցրել են նույն տան բնակիչ՝ 62-ամյա Աշոտ Հակոբյանի դին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վերջինս տանիքում վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ բարձրավոլտ (10 հազար վոլտ) հոսանքից հոսանքահարվել և տեղում մահացել է։ Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: