Սաակաշվիլիի կինը պարտվել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններում

Oct 23, 2016 Comments Off on Սաակաշվիլիի կինը պարտվել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններում

Վրաստանում Զուգդիդիի 3 ընտրատեղամասերում հոկտեմբերի 22-ին անցկացված կրկնական ընտրություններում հաղթել է «Վրացական երազանքի» թեկնածու Էդիշեր Տոլորայան: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:

Նշվում է, որ Տոլորայան ստացել է 981 ընտրողների աջակցությունը, մինչդեռ նրա մրցակիցը՝ «Միացյալ ազգային շարժման» մեծամասնական պատգամավորի թեկնածու, Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսը՝ 441-ի:

Միևնույն ժամանակ, Մառնեուլի շրջանում 48-րդ ընտրատեղամասում «Միացյալ ազգային շարժումն» է հաղթել: Մեծամասնական կարգով պատգամավորի նրա թեկնածու Աքմամեդ Իմամկուլիևը ստացել է ընտրողների 378 ձայն «Վրացական երազանքի» թեկնածու Թեյմուրազ Նավերիանիի ստացած 307 ձայնի դիմաց:Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը մեծամասնական ընտրակարգով տեղի կունենա հոկտեմբերի 30-ին: 4 ընտրատեղամասերում կրկնական ընտրությունների անցկացում պահանջվել է ավելի վաղ թույլ տրված լուրջ խախտումների պատճառով:Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը մեծամասնական ընտրակարգով տեղի կունենա հոկտեմբերի 30-ին: 4 ընտրատեղամասերում կրկնական ընտրությունների անցկացում պահանջվել է ավելի վաղ թույլ տրված լուրջ խախտումների պատճառով:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: