39-ամյա տականքը, ով սպանել է 22-ամյա ապագա բժշկին, դատարան տեղափոխվելիս թաքցնում էր իր հրեշավոր դեմքը

Oct 22, 2016 Comments Off on 39-ամյա տականքը, ով սպանել է 22-ամյա ապագա բժշկին, դատարան տեղափոխվելիս թաքցնում էր իր հրեշավոր դեմքը

Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման վայրից ոստիկանության Մաշտոցի բաժին տեղափոխվեց «Վան» հեռուստաստուդիայի տնօրեն, 39-ամյա Վահան Ղազարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Վարդան Կարապետյանը միջնորդություն է ներկայացնելու Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վ. Ղազարյանի նկատմամբ, ով կասկածվում է հոկտեմբերի 19-ին ապագա բժիշկ, 22-ամյա Լևոն Սահակյանին սպանելու մեջ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճիվաղին, երբ տեղափոխում էին ոստիկանություն, տականքը թաքցնում էր իր անճոռնի դեմքը։ Քիչ հետո ոստիկանության Մաշտոցի բաժնից ավագ քննիչի ուղեկցությամբ նրան տեղափոխելու են դատարան, որտեղ էլ սկսվելու է դռնփակ դատական նիստը և դատավորն այն անցկացնելուց հետո գնալու է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 21-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ, 22-ամյա Լևոն Սահակյանը: Վերջինիս սպանելու նպատակով դանակի հարվածներ էր հասցրել «Վան» հեռուստաստուդիայի 39-ամյա տնօրեն Վահան Ղազարյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: