Հռոմի պապի վիլլան բաց է զբոսաշրջիկների համար
Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ամառային նստավայրը Հռոմից արևելք ընկած Կաստել Գանդոլֆո քաղաքում այս շաբաթ առաջին անգամ բացել է դռները հանրության առաջ:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այցելուները հնարավորություն կունենան անցնել նախորդ քահանայապետերի հետքերով, որոնք օգտվել են պապական պալատի բնակավայրից:
Վիլլայի վերջին բնակիչը Բենեդիկտոս XVI պապն է եղել, որն այնտեղ բնակվել է 2013-ին` իր հրաժարականից հետո մինչև նոր պապի ընտրությունը: Նրա գրքերից շատերը դեռևս դրված են այնտեղ:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայիս ղեկավար Ֆրանցիսկոս պապը երբեք չի բնակվել Առաքելական պալատում: Նա նախընտրում է բնակվել համեստ հյուրանոցում:
Վատիկանի ռադիոյի փոխանցմամբ` Ֆրանցիսկոս պապի որոշմամբ` Բրաբերինիի վիլլայի այգիները հասանելի են այցելուների համար արդեն երկու տարի: