Վարչապետի վերահսկողական ծառայության պետի կինը 150 հազար եվրո արժեցող նկար է վաճառել. armtimes.com

Oct 21, 2016 Comments Off on Վարչապետի վերահսկողական ծառայության պետի կինը 150 հազար եվրո արժեցող նկար է վաճառել. armtimes.com

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վերահսկողական ծառայության պետը՝ Սարգիս Աբրահամյանն ու իր կինը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագրերը: Վերահսկողական ծառայության պետը, որը 2003 թվականից կառավարությունում է, համեստ եկամուտ է հայտարարագրել եւ օգտվելով օրենքի բացից՝ չի նշել, թե ինչ շարժական եւ անշարժ գույք ունի 2011 թվականի դրությամբ: Սարգիս Աբրահամյանը 2015 թվականի հայտարարագրով ունեցել է 1 միլիոն դրամ, 5 հազար ԱՄՆ դոլար եւ 80 հազար եվրո, իսկ որպես եկամուտ նշել է 6.2 միլիոն դրամ, որը գոյացել է, բացառապես, աշխատավարձից:

Սարգիս Աբրահամյանի կինը՝ Արմինե Քոչարյանը, որը ոչ մի տեղ չի աշխատում, 2015 թվականին ունեցել է 15 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտ է ստացել գույք վաճառելուց: Արմինե Քոչարյանը նախորդ տարի 150 հազար եվրոյով վաճառել է նկար, ընդամենը՝ մեկ նկար: Ուսումնասիրելով վարչապետի վերահսկողական ծառայության պետի կնոջ հայտարարագրերը, պարզեցինք, որ նա այդ նույն նկարը գնել է 2014 թվականին 100 հազար եվրոյով: Ստացվում է, որ 100 հազար եվրո արժողությամբ նկարը նա մեկ տարի անց վաճառել է 150 հազարով եւ ստացել 50 հազար եվրո շահույթ: Իսկ այդ 100 հազար եվրոն նա ստացել է երկու տարբեր վարկերից, որոնցից յուրաքանչյուրն արժեցել է 50 հազար եվրո:

2014 թվականին, Արմինե Քոչարյանը 60 միլիոն դրամով վաճառել է բազմաբնակարան շենքում մի բնակարան եւ վրան ավելացնելով 8 միլիոն դրամ՝ 68 միլիոնով առանձնատուն է գնել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: