Ռուբեն Վարդանյան. «Երկրորդ շանս չենք ունենալու».mediamax.am

Oct 22, 2016 2 Comments

– Այս տարի մենք երկու ճգնաժամ ունեցանք. գարնանը պատերազմ եղավ, իսկ ամռանը «Սասնա Ծռերը» գրավեց ՊՊԾ գունդը: Ի՞նչ եք կարծում՝ իշխանությունն ու հասարակությունը լուրջ հետեւություններ արե՞լ են: Կամ էլ, գուցե գիտակցում կա, որ պետք է բան փոխել, բայց իրականացնելու կամք ու համարձակություն չկա:

– Կարծում եմ՝ կատարվածի գիտակցումը առկա է շատերի մոտ, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության: Այլ բան է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները կարող են տարբեր լինել: Գլխավոր հարցն է. որքանո՞վ է մեր հասարակությունը պատրաստ փոփոխությունների: Կարծում եմ, որ ապրիլյան պատերազմն ու Երեւանի հուլիսյան իրադարձությունները մտահոգիչ ազդանշաններ էին ոչ միայն ղեկավարության, այլեւ ամբողջ հայ հասարակության համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Խորքային փոփոխությունները հնարավոր են հասարակության մեջ ներքին կոնսենսուսի առկայության պարագայում, եւ միանշանակ չէ, որ այն առկա է:

Մենք Հայաստանի անկախության 25-ամյակին մոտեցանք մի իրավիճակում, երբ այս տարիների ընթացքում ստեղծված երկրի կառավարման մոդելն իրեն սպառել է:

– Եկեք պարզաբանենք. «մոդել» ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:

– ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում իշխանության եկան մարդիկ, որոնք ծնվել եւ մեծացել են խորհրդային համակարգում: Նրանք նախկին այլախոհներ էին, նախկին կոմերիտական կամ կուսակցության գործիչներ, կամ էլ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներ: Նրանցից շատերը սիրել են ու սիրում են Հայաստանը, սակայն Խորհրդային Միության ժամանակ ստացած կառավարման փորձից բացի այլ փորձ չունեն, այլ երկրներում սովորելու հնարավորություն եւս չեն ունեցել: Եվ նրանք վերստեղծել են կառավարման այն մոդելը, որն իրենց համար առավել ընկալելի ու հասկանալի է:

Իսկ նրանք, ովքեր ավելի շատ լեզուներ գիտեն, ավելի լավ են կրթված եւ դաստիարակված, մնում են գրեթե չպահանջված եւ չեն կարողանում լուրջ հաջողությունների հասնել, քանի որ հասարակության մեջ գերիշխում է «կիսագողական լավ տղերքի» մոդելը:

Նրանք մարտավարական, այլ ոչ թե ռազմավարական մտածողություն ունեն: Նրանցից շատերը կարծում են, որ ծառայողական դիրքը օգտագործելով գումար աշխատելը նորմալ է, որ դա կոռուպցիա չէ: Իսկ նրանք, ովքեր ավելի շատ լեզուներ գիտեն, ավելի լավ են կրթված եւ դաստիարակված, մնում են գրեթե չպահանջված եւ չեն կարողանում լուրջ հաջողությունների հասնել, քանի որ հասարակության մեջ գերիշխում է «կիսագողական լավ տղերքի» մոդելը: Նման իրավիճակում ինտելիգենտ եւ խելացի մարդկանց այլ բան չի մնում, քան իրենց անհամաձայնությունը հայտնել խոսքերով, այլ ոչ թե գործով:

Այս մոդելում հայկական պետության ղեկավարները իրենց չեն ընկալում որպես հայ ազգի առաջնորդներ: Հետեւաբար՝ առկա է հստակ տարանջատում Հայաստան պետության եւ աշխարհասփյուռ հայ ազգի միջեւ: Էլիտայի մի մասը ողջունում է Սփյուռքի աջակցության ծրագրերը, միաժամանակ ասելով. «Մենք ուրախ ենք ձեզ տեսնել Հայաստանում, այստեղ գեղեցիկ ու անվտանգ է: Բայց խնդրում ենք, մի խանգարեք մեզ անել այն, ինչ մենք անհրաժեշտ ենք համարում, քանի որ շատ բաներ չեք հասկանում»:

Այդ մոդելը կառուցված է փակ հասարակության համակարգի վրա: Դրանում, ցավոք, ավելացված արժեքը ստեղծվում է ոչ թե նոր ապրանքների ու ծառայությունների արտադրության շնորհիվ, այլ ռեսուրսների վերաբաշխման՝ ներմուծման մենաշնորհների, մաքսատուրքեր չվճարելու, միջազգային կազմակերպությունների աջակցության յուրացման հաշվին:

Վերջերս անկախ փորձաքննություն անցած հայկական կաթնամթերքի 26 նմուշներից եւ ոչ մեկը չեր համապատասխանել չափանիշներին: Դա վկայում է, որ այս մոդելում «հեշտ» գումար վաստակելն ավելի կարեւոր է, քան ազգի, մեր երեխաների առողջությունը:

Շատ գործարարներ Հայաստանում հարստացել են ոչ թե սեփական բիզնեսն արդյունավետ կառավարելով, այլ արտոնությունների, հարկերից խուսափելու կամ կեղծ ու անորակ ապրանքների արտադրության հաշվին: Եվ խոսքը միայն օլիգարխների մասին չէ: Վերջերս անկախ փորձաքննություն անցած հայկական կաթնամթերքի 26 նմուշներից եւ ոչ մեկը չեր համապատասխանել չափանիշներին: Դա վկայում է, որ այս մոդելում «հեշտ» գումար վաստակելն ավելի կարեւոր է, քան ազգի, մեր երեխաների առողջությունը: Սա վերաբերում է եւ մյուս սննդամթերքներին ու ապրանքներին: Ընդ որում, բոլորը չէ, որ արտադրվում են օլիգարխիկ կառույցների կողմից:

Պակաս սուր չէ շինարարական ոլորտում ստանդարտների պահպանման խնդիրը, եւ մասնավորապես՝ սեյսմակայունության նորմերի: Նոր երկրաշարժի դեպքում դա կարող է մեծ թվով զոհերի հանգեցնել: Այսօր անգամ Երեւանի կենտրոնում կառուցված բարձրահարկ նորակառույց շենքերի վրա լրացուցիչ հարկեր են ավելացվում՝ առանց անհրաժեշտ հաշվարկներ կատարելու:

Ռուբեն ՎարդանյանըՌուբեն Վարդանյանը

Արտաքին միջավայրի հետ մրցակցության բացակայությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող շատ քիչ ընկերություններ կան: Այդ փակվածությունը բացասական ազդեցություն է ունենում հասարակության գործունեության տարբեր ոլորտների վրա ՝ լրագրության, գիտության, մշակույթի:

Մեր երկրում պարզապես իջեցվել է նշաձողը, եւ բաները, որոնք անցյալում անթույլատրելի էին թվում, այժմ նորմալ են համարվում: Իրավիճակը կարելի է եւ պետք է փոխել, իրականացնելով ավելի մեծ թվով միջազգային մակարդակի ծավալուն եւ երկարատեւ կրթական նախագծեր: Նման նախագծերը օգնում են լուծել եւս մեկ կարեւոր խնդիր. դրանք խթանում են կրթության համակարգի փոփոխությունը, որը հնացած է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում:

– Դուք նշեցիք ներքին կոնսենսուսը: Այն չի կարող ինքն իրեն առաջանալ: Պետք է օրակարգ լինի, որի շուրջ այդ համաձայնությունը կարող է ձեւավորվել: Ձեր  նկարագրած թերի մոդելի պայմաններում ո՞վ պետք է առաջարկի այդ օրակարգը: Իշխանությունը չի կարող դա ձեւակերպել եւ «իջեցնել» վերեւից: Սակայն «ներքեւից վերեւ» ձեւաչափով նույնպես ոչինչ չի կատարվում:

– Նախ եւ առաջ, առկա մոդելը նույնպես գոյության իրավունք ունի: Ցանկացած մոդել ունի իր առավելություններն ու թերությունները: Եվ ներկա մոդելն անցյալում թույլ է տվել որոշ դեպքերում խուսափել ավելի բարդ խնդիրներից, որոնք առաջացել էին նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր պետություններում: Սակայն այն արդեն սպառել է իրեն, եւ առաջին հերթին՝ տնտեսապես:

Տեսականորեն այս մոդելը կարող է շարունակել իր գոյությունը, եթե ի հայտ գան նոր արհեստական ֆինանսական հոսքեր: Սակայն ամեն դեպքում, պետք է գիտակցել, որ այս մոդելի դեպքում մենք հնարավորություն չենք ունենա ամրապնդել մեր պաշտպանունակությունը, դիմակայել նոր մարտահրավերների, իրականացնել առողջ եւ երջանիկ հասարակություն ստեղծելուն ուղղված երկարատեւ նախագծեր եւ մրցունակ լինել աշխարհում:

Կառուցելով թանկ ռեստորաններ՝ առանց նորմալ օդափոխման համակարգերի, կամ հսկա հյուրանոց՝ մեկ վերելակով, արտադրելով կեղծ կոնյակ կամ թուրքական լոլիկն արտահանելով իբրեւ հայկական, կարելի է դեռ որոշ ժամանակ ապրել, սակայն այդ տարբերակները երկար կյանք ունենալ չեն կարող:

Պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ. մենք մրցունակ ապրանքներ ու ծառայություններ չենք արտադրում: Այո, մենք առանձին հաջողակ ընկերություններ ունենք ֆինանսական ու ՏՏ ոլորտներում, սննդամթերքի արտադրության մեջ, սակայն դրանց մասնաբաժինը մեծ չէ: Մենք շատ ենք խոսում արտաքին շուկաներ դուրս գալու կարեւորության մասին, սակայն չենք գիտակցում, որ այնտեղ խիստ մրցակցություն է տիրում: Դրան կարելի է դիմակայել միայն մի շարք պայմանների առկայության դեպքում, եւ առանցքային նշանակություն ունեն արտադրանքի որակն ու նորարարությունն ու աշխատանքի բարձր արտադրողականությունը:

 

– Եվ այնուհանդերձ, ո՞վ պետք է փոխի Ձեր նկարագրած մոդելը:

– Կարծում եմ՝ տվյալ իրավիճակի գլխավոր մարտահրավերը երկրի նախագահի համար է: Եվ մենք տեսնում ենք, որ նա սկսել է փոփոխություններ կատարել՝ Կարեն Կարապետյանին նշանակելով վարչապետի պաշտոնում: Այդ նշանակումը ստատուս-քվոյի լուրջ փոփոխություն է եւ առաջին քայլն է մոդելի ու էլիտայի փոփոխության ուղղությամբ:

Ռուբեն ՎարդանյանըՌուբեն Վարդանյանը Լուսանկարը` MISiS NITU

Այլ լուրջ հարց է Սփյուռքի դերը, նրա տեղն ու ներգրավվածությունը Հայաստանում: Նման երկխոսություն սկսելը դյուրին գործ չէ, քանի որ Հայաստանի ու Սփյուռքի էլիտաները, ցավոք, դեռ լիարժեք պատրաստ չեն դրան:

Թեեւ անկախ Հայաստանը ամբողջ աշխարհի հայության մեծագույն երազանքն է եղել, տարբեր երկրներում բնակվող հայ էլիտաները չկարողացան ինքնակազմակերպվել եւ, մի քանի բացառություններից բացի, չտեղափոխվեցին Հայաստան, ինչպես նախորդ դարի 20-ականներին դա արեցին շատ մեծ հայեր: Իսկ այն ժամանակ այստեղ կյանքի պայմանները շատ ավելի վատն էին, քան այսօր:

Ինձ համար ակնհայտ է, որ Սփյուռքի ու Հայաստանի հայերի միջեւ հարաբերությունները չեն կարող մնալ այն մակարդակի վրա, ինչ այս 25 տարիների ընթացքում:

McKinsey-ի հետազոտության համաձայն՝ ՀՆԱ-ի կրկնապատկման համար Հայաստանի զարգացման նախագծերի մեջ պետք է 15 տարվա ընթացքում տարեկան ներդնել ավելի քան $ 500 մլն: Հիմա մենք կարող ենք միայն երազել դրա մասին:

Սփյուռքի հարուստ ընտանիքների ներկայացուցիչները, սովորության համաձայն, մինչ այժմ գումարներ են տրամադրում բարեգործությանը: Սակայն, երեւի, բացառությամբ Ռուսաստանի, աշխարհում չեն մնացել հարուստ ու հաջողակ հայեր, որոնք դա անում են համակարգված կերպով, ինչպես նախկինում էր:

ХХ դարում Սփյուռքի ներկայացուցիչները գումարներ էին տրամադրում, որոնք հայերին անհրաժեշտ էին ազգը, ավանդույթները, անցյալը պահպանելու համար: Սակայն «մաքուր» բարեգործությունը փակ հասարակություն խրախուսելու եւս մի ձեւ է: Այսօր գումար է պետք երկիրը զարգացնելու համար, իսկ դա շատ ավելի բարդ խնդիր է: McKinsey-ի հետազոտության համաձայն՝ ՀՆԱ-ի կրկնապատկման համար Հայաստանի զարգացման նախագծերի մեջ պետք է 15 տարվա ընթացքում տարեկան ներդնել ավելի քան $ 500 մլն: Հիմա մենք կարող ենք միայն երազել դրա մասին: Տարածաշրջանային հանգույց վերածվելու դեպքում դա լիովին իրատեսական նպատակ է, իսկ հին մոդելի դեպքում դա անհնար է:

– Ինչ վերաբերում է նոր վարչապետին, ապա ես որոշակի վտանգ եմ տեսնում այն առումով, որ մարդիկ շատ մեծ սպասումներ ունեն, նրանք ի դեմս Կարեն Կարապետյանի «թունելի վերջում լույս են տեսնում» եւ չեն ցանկանում ընկալել նրա խոսքերը «կախարդական փայտիկի» բացակայության մասին: Այժմ նա պետք է երկիրը դուրս բերի ծանրագույն տնտեսական ճգնաժամից՝ միեւնույն ժամանակ խուսափելով պոպուլիստական լուծումներից:

– Մենք բոլորս պետք է հասկանանք, որ անհրաժեշտ է անվերապահորեն աջակցել նախագահին ու վարչապետին իրենց սկսած գործում: Առանց նման աջակցության ոչինչ չի ստացվի:

Այն գիտակցումը, որ մենք խոր ճգնաժամի մեջ ենք, չպետք է խուճապային իրավիճակ ստեղծի: Ընդհակառակը՝ ազնիվ ախտորոշումն ու բոլոր ռեսուրսների կենտրոնացումը բուժման վրա մեծացնում են հաջողության հավանականությունը:

Մենք առերեսվելու ենք մի իրավիճակի, երբ աճելու է պաշտոններ ու դրամական հոսքեր կորցնող մարդկանց թիվը:

Պետք է ընդունել, որ վարչապետի պաշտոնում նոր մարդու հայտնվելուց հետո նեղացած մարդկանց մեծ խումբ է ի հայտ եկել: Եվ եթե մոդելը փոփոխվի, այդ մարդկանց թիվն աճելու է: Այս գործընթացները սկսվեցին դեռ մեկ տարի առաջ, երբ Սամվել Կարապետյանը գնեց «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Երկար տարիներ վնասով աշխատող եւ անընդհատ սակագների բարձրացում պահանջող ընկերությունը մեկ տարվա ընթացքում դարձավ արդյունավետ եւ շահութաբեր: Դա նշանակում է, որ մարդկանց որոշակի խումբ զրկվեց եկամտի աղբյուրից: Կամ էլ նրանց ծախսերը կտրուկ ավելացան, իսկ եկամտաբեր բիզնեսներն էլ եկամուտ չեն բերում: Պատկերացրեք, ինչ կլինի նրանց հետ, եթե սկսեն օրինական կերպով վճարել հարկերը եւ ազնիվ մրցակցություն վարել շուկայում:

Մենք առերեսվելու ենք մի իրավիճակի, երբ աճելու է պաշտոններ ու դրամական հոսքեր կորցնող մարդկանց թիվը: Միեւնույն ժամանակ, նոր կառավարության առջեւ բարդ խնդիր է ծառացած. այն ստիպված է ապացուցել հասարակությանը, որ արդյունավետ է: Խնդիրը բարդացնում է այն հանգամանքը, որ շատ ցավոտ փոփոխություններից սկսվող բարեփոխումները պետք է կատարվեն ընտրություններից մի քանի ամիս առաջ, իսկ դրանց արդյունքները երեւալու են տարիներ անց:

Ռուբեն ՎարդանյանըՌուբեն Վարդանյանը

Նման պայմաններում շատ կարեւոր է տարբեր մակարդակներում բաց երկխոսություն վարելը, որի ընթացքում սպիտակը սպիտակ կկոչվի, իսկ սեւը՝ սեւ: Մենք վախենում ենք խոսել խնդիրների մասին, սակայն վախենալու բան չկա, եթե քննարկումը գնում է քաղաքակիրթ եղանակով: Պետք է խոսել մարդկանց հետ եւ շատ բաներ բացատրել, երբեմն բարդ որոշումներ կայացնել: Եվ գլխավորը՝ այդ որոշումները պետք է ավարտին հասցնել, քանի որ մեր իրավիճակում կիսատ քայլերը կարող են լիակատար կործանման հանգեցնել:

– Ձեզ դժվար է մեղադրել պասիվության մեջ՝ Դուք շատ բաներ եք անում Հայաստանում եւ Հայաստանի համար: Այնուհանդերձ, նախագահի ու վարչապետի ջանքերին աջակցելու առումով Ձեզնից նոր քայլեր պե՞տք է ակնկալենք: Արդյոք պատրա՞ստ եք ներգրավվել խնդիրների լուծման գործընթացում՝ կիրառելով Ձեր մտավոր ռեսուրսներն ու լայն կապերն աշխարհում:

– Նման ինտելեկտուալ բանավեճում տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց ներգրավվածության մասին որոշումը պետք է կայացնեն երկրի ղեկավարները: Ես կարող եմ ասել, որ IDeA հիմնադրամը արդեն առավելագույնս ներգրավված է իրականացվող քայլերին աջակցելու հարցում:

Մենք կարծում ենք, որ վարչապետին ու նրա թիմին աջակցությունն այլընտրանք չունի: Մենք երկրորդ հնարավորություն չենք ունենալու: Կառավարության նոր ծրագրի հաստատումից հետո պետք է անհապաղ անցնել դրա իրականացմանը: Եվ մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել մեր մտավոր, ֆինանսական, կազմակերպչական եւ կադրային ռեսուրսներով՝ շատ լավ գիտակցելով, որ ծրագիրն ուղղված է կարճաժամկետ խնդիրների լուծմանը եւ չի կարող արտացոլել անհրաժեշտ համակարգային փոփոխությունների ամբողջ ծավալը:

Կարեն Կարապետյանի եւ նրա թիմակիցների հաջողությունը կամ անհաջողությունը մեր բոլորի հաջողությունը կամ անհաջողությունն է լինելու: Նրա անհաջողությունը մեր բոլորի անհաջողությունն է լինելու, իսկ Կարեն Կարապետյանի հաջողությունը կենսական անհրաժեշտություն է մեր բոլորի համար եւ հատկապես՝ Արցախի համար:

Մինչեւ 2017 թ. խորհրդարանական ընտրությունները քիչ ժամանակ է մնացել, իսկ հասարակության մեջ, ցավոք, շատ բացասական հույզեր ու ատելություն է կուտակվել, ինչը սոցիալական պայթյունի վտանգ է առաջացնում: Մյուս լուրջ մարտահրավերը մարդկանց անտարբերությունն ու պասիվությունն է: Շատ բարդ է նրանց հանել այդ թմբիրից եւ խրախուսել նրանց մասնակցությունը փոփոխություններին: Շատերը, ցավոք, այսպիսի դիրքորոշում են ընտրել՝ թող նա (վարչապետը – խմբ.) փորձի, իսկ մենք կնստենք, կնայենք: Դա վտանգավոր դիրքորոշում է, ինչպես արդեն նշեցի, մենք այլ փորձի ժամանակ չունենք: Կարեն Կարապետյանի եւ նրա թիմակիցների հաջողությունը կամ անհաջողությունը մեր բոլորի հաջողությունը կամ անհաջողությունն է լինելու: Նրա անհաջողությունը մեր բոլորի անհաջողությունն է լինելու, իսկ Կարեն Կարապետյանի հաջողությունը կենսական անհրաժեշտություն է մեր բոլորի համար եւ հատկապես՝ Արցախի համար: Առանց ուժեղ Հայաստանի մենք չենք կարող ակնկալել ճիշտ փոխզիջումային որոշում խաղաղության մասին, որն այդքան պետք է մեր տարածաշրջանին: Վերջին տարվա ընթացքում այս հարցի շուրջ իրավիճակը խիստ սրվեց, այնպես որ մենք այստեղ էլ շատ ժամանակ չունենք:

– Ապրիլյան պատերազմի տհաճ բացահայտումներից մեկն այն էր, որ հասարակությունն ու բանակը միշտ չէ, որ միմյանց լավ են հասկանում: Պաշտպանության նոր նախարար Վիգեն Սարգսյանը «ազգ-բանակ» ստեղծելու գաղափար է առաջ քաշել, որի համար, իրեն արդեն հասցրել են մեղադրել հասարակությունը ռազմականացնելու ցանկության համար: Ի՞նչ կասեք այդ գաղափարի մասին:

– Կարծում եմ՝ մենք այլ ճանապարհ չունենք, եւ պետք է դա կյանքի կոչենք: Ես այլ ճանապարհ պարզապես չեմ տեսնում: Իսրայելը արդեն տասնամյակներ է, ինչ ապրում է այդ մոդելով, եւ դա չի խանգարում նրան ժողովրդավարական պետություն լինել: Շվեյցարիայում, որը չեզոք եւ խաղաղ երկիր է, մարդիկ տներում մարտական զենք են պահում եւ պարբերաբար ռազմական հավաքների են մասնակցում:

Մենք պետք է սկզբունքորեն փոխենք իրավիճակը, որում բանակը ընկալվում է որպես «բեռ» պետբյուջեի եւ խաղաղ կյանքի համար: Պետք է ստեղծվի մի իրավիճակ, որում երիտասարդները, նույնիսկ աղջիկները կձգտեն բանակ գնալ որպես կամավորներ:

Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի փոխենք հասարակության վերաբերմունքը բանակի նկատմամբ: Եվ ես ուրախ եմ, որ նոր նախարարը որոշել է սկսել հենց դրանից եւ եղած անջրպետը հաղթահարելուց: Օրինակ՝ այսօր մեր հասարակության մեջ համաձայնություն չկա այն բանի շուրջ, որ բանակում ծառայությունից խուսափելը ամոթ է: Բայց բանակի մարտունակությունը որոշվում է ոչ միայն նյութատեխնիկական ցուցանիշներով եւ նորագույն զենքի առկայությամբ, այլեւ այն աջակցության մակարդակով, որը զինվորներն ու սպաները ստանում են հասարակությունից: Սպան չպետք է ամաչի դուրս գալ փողոց համազգեստով: Հակառակը՝ նա պետք է հպարտանա իր համազգեստով: Մենք պետք է սկզբունքորեն փոխենք իրավիճակը, որում բանակն ընկալվում է որպես «բեռ» պետբյուջեի եւ խաղաղ կյանքի համար: Պետք է ստեղծվի մի իրավիճակ, որում երիտասարդները, նույնիսկ աղջիկները կձգտեն բանակ գնալ որպես կամավորներ:

– Ձեր հիմնադրամը վերջին երկու շաբաթվա ընթացքում երկու հայտարարություն է արել սիրիահայերի մասին եւ նշել է այն գործողությունները, որոնք Ձեր աջակցությունը կստանան: Իմ կարծիքով՝ Հալեպի հայերի վիճակը լավ ցույց է տալիս պետական եւ Սփյուռքի կառույցների դանդաղաշարժությունը եւ որոշումներ ընդունելու անընդունակությունը: Տարբեր կառույցներ տարբեր թվեր են նշում՝ խոսելով Հալեպից Հայաստան գալ ցանկացող մարդկանց մասին: Մյուս մարմինները վստահեցնում են, որ Հալեպի հայերի մոտ ամեն բան կարգին է, եւ այնքան վատ չէ, ինչպես կարող է թվալ:

– Սիրիայի հակամարտությունը, որը, ցավոք, հանգեցրեց Մերձավոր Արեւելքում ամենահին ու բարգավաճող հայկական համայնքներից մեկի փաստացի ավերմանը ու քրիստոնեության օրրանի վերացմանը, մի քանի խնդիր առաջ բերեց: Նախ եւ առաջ, վերադառնալով մեր զրույցի սկզբին, Հայաստանի էլիտան իրեն պատասխանատու չի համարում ազգի ճակատագրի համար: Երկրորդ խնդիրը բացահայտում է «Մարդասիրական ինդեքսը»՝ այն հետազոտությունը, որը մենք անցկացնում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում: Դրա համաձայն` մարդիկ համարում են, որ մարդասիրական ճգնաժամերից ելքը պետք է փնտրեն պետությունները, եւ ոչ թե իրենք: Եվ խնդիրը ոչ թե պետությունների ու մարդկանց աղքատությունն է, այլ անտարբերությունն է ու հավատի բացակայությունը առ այն, որ իրավիճակը կարելի է փոխել: Մի քանի տասնամյակ առաջ դժվար կլիներ պատկերացնել, որ հայերը օգնության ձեռք չեն մեկնի կամ մի կտոր հաց չեն տա փորձանքի մեջ ընկած ազգակիցներին: Դա հարստության հարց չէ, դա վերաբերմունքի հարց է: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում մենք օգնում ենք արաբական երկրների երեխաներին, Մերձավոր Արեւելքից գաղթած փախստականներին: Դա էլ է վերաբերմունքի հարց: Հարյուր տարի առաջ նրանց պապերը փրկել են մեր պապերին, չնայած ապրում էին ապահովությունից հեռու պայմաններում: Մենք որպես ազգ, որը Ցեղասպանություն է վերապրել, չենք կարող անտարբեր մնալ Դեր Զորի մոտ տեղի ունեցող դեպքերի նկատմամբ, որտեղ հանգչում են մեր հարյուր հազարավոր հարազատները:

Ռուբեն ՎարդանյանըՌուբեն Վարդանյանը

Առավել մանրամասն ՝ mediamax.am-ում

 

Գլխավոր Թողարկում

2 Անդրադարձ “Ռուբեն Վարդանյան. «Երկրորդ շանս չենք ունենալու».mediamax.am” հրապարակմանը

  1. Սիաննա says:

    ես լավատես եմ ու հավատում եմ…

  2. Ara says:

    Ուշադիր կարդացեք Ձեր գրածը… Բազմիցս նույն նախադասությունները կրկնվում են… Ձեր անփութության պատճառով, տպավորություն է ստեղծվում, որ Վարդանյանը չի կարողանում իր միտքը հստակ շարադրել…