Անկարան դրական է գնահատել Լավրովի հայտարարությունը

Oct 16, 2016 Comments Off on Անկարան դրական է գնահատել Լավրովի հայտարարությունը

Անկարան դրական է գնահատում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի հնարավոր դրական դերի մասին հայտարարությունը: Այս մասին Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են ադրբեջանական Թրենդ գործակալությանը:
«Թուրքիան առաջին հերթին խաղաղություն և կայունություն է ցանկանում Հարավային Կովկասում: Տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը կնպաստի խաղաղությանը և կայունությանը», – նշված է Թուրիքայի ԱԳՆ հայտարարությունում:
Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ այս հարցում աջակցում է Ադրբեջանին և հանդես է գալիս խնդիրը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում լուծելու օգտին»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: