Մոսկվայում փեսան փախել է իր իսկ հարսանիքից. տեսանյութ

Oct 16, 2016 Comments Off on Մոսկվայում փեսան փախել է իր իսկ հարսանիքից. տեսանյութ

Մոսկվայի ոստիկանությունը ահազանգ էր ստացել Սոկոլնիկի շրջանում գտնվող ռեստորաններից մեկի ղեկավարությունից, որոնք բողոքել էին իրենց ռեստորանում իր հարսանիքը նշած և հաշիվը չվճարելով փախուստի դիմած 41-ամյա տղամարդուց:

Այս մասին գրում է ռուսական http://fishki.net/ կայքը:
Հարսանեկան խնջույքը, որին հրավիրված են եղել 12 հոգի, արժեցել է 20 000 ռուբլի, սակայն խնջույքի ընթացքում հայտնվել են չնախատեսված հյուրեր և պատվիրվել են հավելյալ ուտեստներ և խմիչք:

Արդյունքում ամբողջական հաշիվը կազմել է մոտ 100 000 ռուբլի:

Տեսնելով հաշիվը` փեսան շտապել է անհետանալ իր իսկ հարսանեկան խնջույքից:

Արդյունքում Մոսկվայի ոստիկանությունում վերջինիս դեմ հարուցվել է գործ` «Խաբեության միջոցով նյութական վնաս հասցնելու և վստահության չարաշահման» մեղադրանքով:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: