Երևանում վրաերթի են ենթարկել «Արմենիա Մարիոթի» կադրերի բաժնի ղեկավարին և նրա դստերը

Oct 16, 2016 Comments Off on Երևանում վրաերթի են ենթարկել «Արմենիա Մարիոթի» կադրերի բաժնի ղեկավարին և նրա դստերը

Երևանում երեկ վրաերթ է տեղի ունեցել: Ժամը 13:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վարդանանց և Հանրապետության փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ, 33-ամյա Սոնա Մանուչարյանին և 3-ամյա Մարիամ Պողոսյանին: Այս մասին հայտնում է shamshyan.com  կայքը։

Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի: Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Մուրացան բժշկական կենտրոն։ Ս. Մանուչարյանը աշխատում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում՝ որպես կադրերի բաժնի ղեկավար: Վրաերթի ենթարկվածն էլ նրա դուստրն է:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: