Քոչարյան Ռոբերտի կողմից կլինի հայրենասիրական պարտականության կատարում վերադառնալ քաղաքականություն. քաղաքագետ

Oct 14, 2016 Comments Off on Քոչարյան Ռոբերտի կողմից կլինի հայրենասիրական պարտականության կատարում վերադառնալ քաղաքականություն. քաղաքագետ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հակված չէ այն մտքին, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսներն են նշանակել: Ըստ նրա՝ դա ստրկամիտ վերաբերմունք է: Այս մասին նա հայտարարեց «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ես հակված չեմ այն մտքին, որ իրենք այստեղ վարչապետ նշանակեցին: Ստրկամիտ վերաբերմունք է դա: Նրանք շտապ ՀՀ իշխանությունների հետ խորհրդակցեցին, հասկացրեցին, որ չափավորվեք, եթե ՌԴ-ն վարի գնա, դուք էլ հետը միանշանակ վարի կգնաք: Դրանից հետո երևաց արդեն իսկանդերը»,-ասաց Շիրինյանը:

Անդրադառանալով  ՌԴ-ի քաղաքականությանը, քաղաքագետը նշեց, որ ռուսներին չափավորեց «Էլեկտրիկ Երևանի» և Սարի թաղի ընդվզումը:

Նրա խոսքով՝ կիտրոնի նման քամվող, կաշառքի մեջ խճճված ՌԴ-ին, որն իր լեգիտիմությունը պահում է նախագահի հեղինակությամբ, իսկ դա շատ խախուտ լեգիտիմություն է, սարսափեցրեց, որ այդ բոցը ՀՀ-ի կարող է քաշվել մինչեւ ՌԴ:

Հարցին, թե Կարեն Կարապետյանն Պուտինը չի՞ ուղարկել, Շիրինյանն արձագանքեց, թե դա չի կարևորը, կարևորն այն է, որ փոփոխություններ են լինելու երկրում:

Քաղաքագետը նոր վարչապետին առաջարկեց չմտնել ՀՀԿ, այլ ստեղծել իր կուսակցությունը ու  մրցակցություն առաջացնել. «ԲՀԿ-ն կարելի է մեջտեղ բերել, քանի որ ՀՀԿ-ն մնում է շահերի խումբ: ԲՀԿ-ն Ծառուկյան Գագիկով հետ վերադառնա, իսկ եթե Սերժ Սարգսյանը պիտի մնա հիմնական դերակատար, Քոչարյան Ռոբերտի կողմից կլինի հայրենասիրական պարտականության կատարում վերադառնալ քաղաքականություն: Խորհրդարանական հանրապետությունը պահանջում է հավասարակշռություն, եթե չեղավ՝ կփլուզվի»:

Հարցին, թե առանց Քոչարյանի չի՞ լինի, Շիրինյանն արձագանքեց. «Անձը, եթե փող ունի, հարստություն ունի, նրան հավասարը պիտի լինի, որ իր հետ կոնսենսուսի գան»:

Իսկ ահա Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ քաղաքագետի, հարմար չէ Սերժ Սարգսյանի կշռի համար. «Ինձ համար նա պարտության մարմնացումն է»:

Կարինա Սահակյան

 

 

 

 

 

 

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: