Ինչքա՞ն կծախսեն իշխանությունները կեղծ կուսակցությունների վրա

Oct 14, 2016 Comments Off on Ինչքա՞ն կծախսեն իշխանությունները կեղծ կուսակցությունների վրա

«Ժողովուրդ» թերը գրում է․ «Այլեւս ակնհայտ է, որ եկող տարվա ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխանական համակարգը ծրագրում է, այսպես կոչված, «կառավարվող քաոս»–ի մեթոդը կիրառել։Այս մարտավարության էությունը կայանալու է նրանում, որ ԱԺ ընտրությունների ընթացքում քաղաքական դաշտը ողողվելու է տարատեսակ նորաստեղծ կուսակցություններով։ Դրանց մի մասը, հնարավոր է, «հին» դեմքերով իբրեւ նոր ուժ կներկայանան։ Այս ամենի նպատակը քաղաքական դաշտի լղոզումն է, որպեսզի ընտրողը չկարողանա կողմնորոշվել, եւ հին քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխող ՀՀԿ-ն եւ նրա նախկին կոալիցիոն գործընկերները, դառնան «փոքր չարիք», որին կարելի է նաեւ հանդուրժել։Այս մարտավարությունը իշխանական համակարգի համար ենթադրում է լրացուցիչ ծախսեր. «Ժողովուրդ»–ի հաշվարկներով՝ յուրաքանչյուր նոր կեղծ կուսակցության համար մոտ 100 մլն դրամ անհրաժեշտ կլինի։ Բայց, դե, իշխանական համակարգը պահպանելու համար լրացուցիչ մի քանի հարյուր միլիոն դոլարն ի՞նչ է, որ չծախսեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: