Ինչ հարցեր կքննարկեն

Oct 06, 2016 Comments Off on Ինչ հարցեր կքննարկեն

ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցի ընթացքում սպասվում է փաստաթղթերի ստորագրում: Խոսք կարող է գնալ էներգետիկայի, քաղաքական հարցերի և ահաբեկչության դեմ պայքարի մասին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով  ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Իլյաս Ումախանովի կատարած հայտարարությանը, որում մասնավորապես ասվում է.

«Որքանով ես գիտեմ, ենթադրվում է երկկողմ բանակցությունների լայն ծրագիր, այդ թվում՝ փաստաթղթերի ստորագրում: Իմ կարծիքով՝ դա հարցերի լայն շրջանակ է՝ կապված էներգետիկայի հետ, նախագծերի մի ամբողջ շարք կա՛մ դադարեցվել էր, կամ պահանջում էր հետագա կոնկրետացում: Վստահորեն կլինեն քաղաքական փոխգործակցության, ահաբեկչական վտանգի դեմ համատեղ պայքարի հարցեր»,- ասել է  ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Իլյաս Ումախանովը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: