«Արմեն Ամիրյանը գիտի՞, թե ինչը որտեղ է».Գուրգեն Խանջյան. տեսանյութ

Oct 03, 2016 Comments Off on «Արմեն Ամիրյանը գիտի՞, թե ինչը որտեղ է».Գուրգեն Խանջյան. տեսանյութ

«Ես առանձնապես ոգևորված չեմ  մշակույթի նոր նախարարով: Կարծում է՝ մշակութային ոլորտում արմատական փոփոխություններ են պետք»,-այս մասին Հայելի ակումբում ասաց արձակագիր Գուրգեն Խանջյանն՝ անդրադառնալով նորանշանակ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:

Արձակագրի խոսքով՝ մշակութային գործիչների պակաս կա կառավարությունում, նախարարությունում, որոնք կարող են ճիշտ խորհրդատվություն տալ:Այստեղից պարոն Խանջյանի մոտ հարց է առաջանում՝ Արմեն Ամիրյանը գիտի, թե ինչը որտեղ է: «Այսօր արտոնություններից առավել ճարպիկ մարդիկ են օգտվում, քան իսկապես արվեստի նվիրյալները:Նախարարը փուչիկային բաների վրա պետք է քիչ ուշադրություն դարձնի, քանի որ «լրջությունից անցել ենք պապսա վիճակին»,-նշեց արձակագիրը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ասուլիս, Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: