Ասադի ռեժիմը ռուսական օդուժի աջակցությամբ սկսել է ցամաքային գործողությունները

Sep 25, 2016 Comments Off on Ասադի ռեժիմը ռուսական օդուժի աջակցությամբ սկսել է ցամաքային գործողությունները

Բաշար Ասադի ռեժիմը ռուսական օդուժի աջակցությամբ սկսել է ցամաքային գործողությունները Լաթաքիայի նահանգի Թուրքմանդաղ և Ջեբել-Աքրադ շրջաններում: Տեղական աղբյուրներից ստացված լուրերի համաձայն՝ Ասադի ցամաքային ուժերը ռուսական ավիացիայի աջակցությամբ հարվածներ են հասցնում ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Լաթաքիայի գյուղերին, հայտնում է Anadolu գործակալությունը:

Բացի դրանից՝ հարվածներ են հասցվում Ջեբել-Աքրադում Քիբանի և Թուրքմենդաղում Քելեզ, Իսա, Պինարի, Յամադի և Սալուր գյուղերին:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: