Ողբերգական ավտովթար Ստեփանավանի ոլորաններում. Mercedes-ի 56-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Sep 23, 2016 Comments Off on Ողբերգական ավտովթար Ստեփանավանի ոլորաններում. Mercedes-ի 56-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Ապարան քաղաքի Գայի փողոցի բնակիչ, 56-ամյա Վարդան Հայրապետյանը Ստեփանավան- Վանաձոր ավտոճանապարհին՝ Գյառգյառ գյուղի վարչական տարածքում, դեպի Վանաձոր ընթանալիս, Mercedes մակնիշի 32 ՍՍ 354 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել տան տարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենյաից դուրս են բերել Ստեփանավանի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա՝ տեղափոխել է Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերգեյ Սերոբյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի կատկանիշով: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Սարգիս Այվազյանի գլխավորությամբ: Այս պահին ՃՈ ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: