2 ինքնաբացարկ` Գյումրիում

Sep 22, 2016 Comments Off on 2 ինքնաբացարկ` Գյումրիում

Ավարտվել է Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակով դաշինքի և կուսակցությունների համամասնական ցուցակներով առաջադրված ավագանու թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը:

Թիվ 34 ընտրական ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանի փոխանցմամբ` Գյումրիում ընդհանուր թվով ինքնաբացարկ է հայտնել 11 թեկնածու:

Այսօր ինքնաբացարկ են հայտնել ԳԱԼԱ և ԲՀԿ-ի մեկական թեկնածու` ԳԱԼԱ կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված ավագանու թեկնածու Յուրա Աթոյանը և ԲՀԿ կուսակցության ցուցակով` Երեմ Եղիազարյանը:

Այսպիսով` հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Գյումրիում կմասնակցի 10 կուսակցություն և 1 դաշինք` 411 թեկնածուով:
Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: