Առեղծվածային դեպք Երևանում. «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված 24-ամյա երիտասարդ

Sep 22, 2016 Comments Off on Առեղծվածային դեպք Երևանում. «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված 24-ամյա երիտասարդ

Քիչ առաջ Արմենիա բժշկական կենտրոն դանակահարված վիճակում երիտասարդ տղա է տեղափոխվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Լևոնյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդը Դավթաշեն 2-րդ թաղամասի 126 շենքի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Ղազարյանն է: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել է ձախ ազդրի կտրած-ծակած վերք, և աջ ձեռքի 5-րդ մատի կտրած վերք ախտորոշմամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: