Սուքիասյանը, Ծառուկյանը և Ալեքսանյանը վարում են Հայաստանում ամենաթանկարժեք մեքենաները

Sep 22, 2016 Comments Off on Սուքիասյանը, Ծառուկյանը և Ալեքսանյանը վարում են Հայաստանում ամենաթանկարժեք մեքենաները

hraparak.am-ը գրում է. Երեւանում նոր, գերթանկարժեք եւ գերժամանակակից մեքենաներ են հայտնվել, պարզ է` տերերն էլ «հին» օլիգարխներն են: «Հրապարակին» հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը մոտ կես մլն դոլար արժողությամբ Rolls-Royce մակնիշի մեքենա է բերել: Այս մեքենան եզակի է իր անհատական ձեւավորմամբ: Հաջորդ թանկարժեք մեքենան գործարար Խաչատուր Սուքիասյանինն է: Նա սեպտեմբերի 15-ին դարձավ 55 տարեկան, եւ եղբայրները որոշեցին թանկարժեք նվեր անել իրենց եղբորը` Bentley Bentayga մեքենայի տեսքով: Սա Bentley-ի առաջին ամենագնացն է, դասվում է լյուքսաին արտաճանապարհայինների շարքին և հայ օլիգարխները նոր-նոր են ծանոթանում Bentayga-ի հետ, քանզի ավտոաշխարհում այն լրիվ նոր մոդել է: Նշենք, որ նույն մեքենայից ունի նաև Գագիկ Ծառուկյանը: Այս թանկարժեք մեքենայից է վարում նաև  Սամվել Ալեքսանյանը, որը ևս նոր է ձեռք բերել: Ասում են` այս Bentayga-ն էլ Ալեքսանյանի զավակներն են վարում` թիկնապահների ուղեկցությամբ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: