Կարեն Կարապետյանի դիմագիծն՝ ըստ հոգեբանի

Sep 23, 2016 Comments Off on Կարեն Կարապետյանի դիմագիծն՝ ըստ հոգեբանի

«Փոփոխությունները մի շարք հաշվարկների արդյունք են: Բերել մեկին, ով վարկաբեկված չէր, որին ժողովուրդը շատ խիստ բացասական չէր վերաբերվում, հանել շատ խիստ բացասական կերպար ունեցող նախարարներին և ստեղծել նոր իմիջ»,-այս մասին Հայելի ակումբում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանն՝ անդրադառնալով վարչապետի և նոր նախարարների նշանակմանը:

Հոգեբանը չբացառեց, որ դրսից խորհուրդներ են եղել, այլ ոչ թե պարտադրանք: Բանախոսի խոսքով՝ ժողովրդի վրա դրական ազդեցություն թողնելու մեխանիզմներ են կիրառում,որպեսզի սպասվող ընտրություններում իրենց հաղթանակը տոնեն: «Կարեն Կարապետյանը շատ դրական կերպար է:Բոլոր դեպքերում դեպի իրեն տրամադրող մարդ է, բայց պետք է իր լեզվի վրա աշխատի»,-այս կերպ բնութագրեց հոգեբանն՝ անդրադառնալով վարչապետի հոգեբանական նկարագրին:

Վերջինիս կարծիքով՝ շատերն են փորձելու կրկնօրինակել վարչապետին, ինչպես Գագիկ Ծառուկյանի կողմնակիցներն են կրկնօրինակում և կրում կարմիր փոխկապ:

Ավելի  մանրամասն՝  տեսանյութում

Լուսինե Միքաելյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: