Եկավ, «Իսկանդերն» էլ հետը եկավ

Sep 23, 2016 Comments Off on Եկավ, «Իսկանդերն» էլ հետը եկավ
Հարցազրույց քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ
-Անկախության 25-ամյակի առթիվ անցկացվող զորահանդեսին նոր զինատեսակներ ցուցադրվեցին Հայաստանում՝ «Սմերչ», «Իսկանդեր» և այլն: Կասկածներ կան, որ այդ զենքի մի մասը մերը չէ։ Ինչ խնդիր է լուծվում այդպիսի իմիտացիոն զորահանդեսը, կարող է նա տարածաշրջանում բալանս փոխել։
-Բայց ի՞նչ կա այդտեղ զարմանալու, բոլոր երկրներում էլ հոբելրյարական տարիներին նման մեծ զորահանդեսներ են անցկացվում։ Անշուշտ, այդ զորահանդեսը, նման տեխնիկայի ցուցադրությունը գլխավոր նպատակ էր հետապնդվում՝ Ադրբեջանին ասել, որ տեսեք՝ մենք էլ ունենք։
-Վստա՞հ եք, որ այդ զենքերը մերն են, հակասական լուրեր կան, որ դրանք բերել-ցուցադրել ենք ընդամենը։
-Պետք է գտնել այդ հակասական լուրեր տարածքողների աղբյուրը։ Ես չեմ կարծում, որ Հայաստանում կլինի մեկը, ով կհամարձակվի այդպիսի բան անել։ Այսինքն, եթե դա ռուսական տեխնիկա է, ապա պարզ չէ՞, որ Բաքվին իրենք կասեն, որ մերն է, իմաստը ո՞րն է, որ բերենք, ցույց տանք։ Այստեղ ուրիշ բան կա, ես կարող եմ ասել, որ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ այս կամ այն կերպ ճշգրտվում է։
-Այսինքն, մեզ հետ հաշվի՞ են նստում ու այդ զենքերն էլ իսկապես վարկի միջոցով գնած զենքերն են։
-Այո, եւ այդ հարցում մեծ դերակատարում ունի «Սասնա ծռերի» ապստամբությունը։ ՀՀ-ի ներսում կառավարություն փոխվեց, իսկ Ռուսաստանն էլ արագացրեց զինտեխնիկայի մատակարարումը, որովհետեւ, ի վերջո, պետք է հասկանալ, որ քաղաքականությունը ուժային բալանսի վրա է հիմնված, սովորաբար միշտ ռուսները հարցը փակել են, ասել սուս մնացեք, թուրքերը ձեզ կուտեն, ես ասում են՝ ոչինչ, թող ուտեն, դուք ձեր ռազմաբազան վերցրեք-գնացեք, եթե այդպես եք վարվելու, ինչպես վարվել եք։ Այդուհանդերձ, իսկ դուք այդ հրապարակի վրա տեսա՞ք այլ երկրի զենքեր, սա արեւմտամետներին եմ հարցնում՝ կայի՞ն ամերիկյան զենքեր։ Հիմա կարծում եմ, որ ռուսների հետ հավասարակշռությունը վերականգնելու գործընթաց է գնում։ Ես կարող եմ ասել, որ նոր վարչապետն եկավ, զինտեխնիկան էլ հետը եկավ։ Այլ հարց է, որ պետք է այլ խնդրի վրա ուշադրություն դարձնել, որ այդ միջոցառումների ժամանակ հայ պաշտոնյաները ռուսերենով չշփվեն իրար հետ։
Անի Սահակյան
Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: