Բիլալ Էրդողանի մեղքը չապացուցվեց

Sep 21, 2016 Comments Off on Բիլալ Էրդողանի մեղքը չապացուցվեց

Իտալիայի Բոլոնյա քաղաքի դատախազությունը խնդրում է արխիվ ուղարկել գործը, որը հարուցվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի նկատմամբ, հայտնում է իտալական ANSA գործակալությունը։ Ինչպես նշված է քննիչների եզրակացության մեջ, չի հաջողվել հայտնաբերել նրա մեղքն ապացուցող վկայություններ։ Բացի այդ՝ չի հաջողվել լսել նաև մեղադրողի վկայությունները։
Իտալիայի դատական-քննչական պրակտիկայում կիրառվում է հետաքննությունների արխիվացման գործընթաց այն դեպքերում, երբ գործի նյութերն անբավարար են այն շարունակելու համար կամ ենթադրյալ հանցագործության վաղեմության ժամկետի սպառման դեպքում։

Գործի արխիվացման մասին վերջնական որոշում կայացնում է դատավորը։
Բիլալ Էրդողանի նկատմամբ գործը հարուցվել էր մոտ 1 տարի առաջ Բոլոնիայում, որտեղ Ռեջեփ Էրդողանի որդին տեղափոխվել էր ընտանիքի հետ մինչ ատենախոսության վրա աշխատանքի ավարտը։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: