Ավտովթար Արագածոտնի մարզում. Ուջան գյուղի տարածքում Opel-ները բախվել են իրար

Sep 21, 2016 Comments Off on Ավտովթար Արագածոտնի մարզում. Ուջան գյուղի տարածքում Opel-ները բախվել են իրար

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, բախվել են Ուջան գյուղի բնակիչ, 29-ամյա Ստեփան Մելքոնյանի վարած Opel Corsa մակնիշի 35 VT 174 համարանիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Կիրակոսյանի վարած Opel Vectra մակնիշի 30 ՏՏ 572 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Բախման հետևանքով Opel-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում՝ բախվելով ինչ-որ կառույցի։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: