«Լսեցի, վա՛յ, հանձնարարել եմ, ի՞նչ ես ուզում». Սերժ Սարգսյանը՝ բողոքող կնոջը

Sep 21, 2016 Comments Off on «Լսեցի, վա՛յ, հանձնարարել եմ, ի՞նչ ես ուզում». Սերժ Սարգսյանը՝ բողոքող կնոջը

Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսը, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Ազգային անվտանգության տնօրեն Գեորգի Կուտոյանը և այլք:

«Եռաբլուրում» Սերժ Սարգսյանին մոտեցավ մի կին եւ գումար խնդրեց՝  գազի եւ հոսանքի պարտքերը մարելու համար:

Նախագահը բռնեց կնոջ ձեռքն ու փորձեց զսպել բողոքը. «Լսեցի՛, վա՛յ, հանձնարարել եմ, ի՞նչ ես ուզում: Ասում եմ հանձնարարել եմ, կգնաս Արմենի մոտ, կլուծի, վա՛յ»: Տեսանյութը` շուտով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: