Կարեն Կարապետյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի քաղաքական թիմից

Sep 21, 2016 Comments Off on Կարեն Կարապետյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի քաղաքական թիմից

Վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է ձևավորել իր մենեջերական թիմը: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով այսօր կատարվել են մի շարք նախարարների նշանակումներ: Նախորդ կառավարության կազմից պաշտոնանկ են արվել  գործադիր իշխանության կարկառուն հնաբնակներ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը  և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:  Նախագահի հրամանագրերով   գյուղատնտեսության նախարար է նշանկվել  Իգնատ Առաքելյանը,  տրանսպորտի և կապի նախարար՝ Վահան Մարտիրոսյանը,  էներգետիկայի և բնական պաշարների նախարար՝ Աշոտ Մանուկյանը և  ֆինանսների նախարար՝ Վարդան Արամյանը: Վերջինս մինչ այդ  զբաղեցրել է  ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոն:  Նրան այդ պոստում փոխարինել է Արգենտինայում ՀՀ արտակարգ և կիազոր դեսպան, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախկին նախագահ Ալիկ Հարությունյանը:

Նախկին նախարարներից Դավիթ Հարությունյանը վերանշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, իսկ Վաչե Գաբրիելյանը՝ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ով միաժամանակ զբաղեցնում է նաև փոխվարչապետի պաշտոնը:

Բացառությամբ վերջին երկուսի՝  մյուս նախարարների  նշանակումները կարելի է ասել անսպասելի էին: Մյուսները ՝բացառությամբ Վարդան Արամյանի, ով 2010-12 թվականներին եղել է ֆինասների նախարարի տեղակալ, պետական  պաշտոններ չեն զբաղեցրել: Եվ ընդհնրապես այս մարդկանց անուննրը հանրությանը  անգամ  մասնագիտական գործունեության առումով  բոլորովին հայտնի չեն: Հայտնի է միայն, որ Իգնատ Առաքելյանը աշխատել է  Երևանի Կոնյակի գործարանում, Աշոտ Մանուկյանը Հրազդանի ՋԷԿ-ի տնօրենն է եղել, Վահան Մարտիրոսյանը Ռոստելեկոմի տնօրենների խորհրդի նախագահն է:Այսինքն՝ նոր նախարաները  համապատասխան ոլորտների մենեջերներ են:

Առաջին  հստակ տպավորությունն այն է, որ նոր վարչապետը հրաժարվում է իշխանության քաղաքական թիմից և ձևավորվում է սեփական մենեջերական կառավարությունը: Եթե ընդունենք, որ նախարարի  պաշտոնը քաղաքական է, ապա ենթադրաբար, այդ պաշտոնն զբաղեցնողը պետք է լինի եթե ոչ պրոֆեսիանալ քաղաքական  գործիչ, ապա գոնե  քաղաքական թիմի անդամ: Նոր նախարարները սակայն,  ընդհանրապես քաղաքականության հետ կապ չեն ունեցել. սա փաստ է: Կարեն Կարապետյանը հավանաբար որոշել է տնտեսական բլոկում հենվել բացառապես մասնագիտական կադրերի վրա: Հաշվի առնելով տնտեսության  ներկայիս վատթար վիճակը, հնարավոր է, որ սա արդարացված մոտեցում է և արհեստավարժ կառավարությունը կարող է տնտեսության զարագացման խթան դառնալ: Ինքը՝ Կարեն Կարապետյանը ևս ոչ թե  քաղաքական գործիչ է,  այլ բիզնեսի մենեջեր, ուստի այս մոտոցումը սպասելի էր:

Կառավարության ձևավորման այսպիսի տրամաբանությունը հակասում է նոր սահմանադրության տրամաբանությոնը, քանի որ նոր սահմանադրությամբ խորհրդարանը դառնում է վարչապետի ու կառավարության գլխավոր վերահսկողը և առանց քաղաքական թիմերի աջակցության վարչապետի ու կառավարության աշխատանքը դատապարված է  տապալման: Մյուս կողմից մենեջերական կառավարության  ձևավորման տրամաբանության մեջ ամենևին չի տեղավորվում հայտնի ինտրիգան Դավիթ Հարությունյանի և ինտելիգենտ-անգործունյա Վաչե Գաբրիելյանի ներկայությունը: Հենց միայն այս երկու կադրերի վերանշանակումը բավական է, ասելու, որ նոր կառավարությունն ու նոր վարչապետը աշխատանանքի մեջ լուրջ խնդիրներ են ունենալու: Դավիթ Հարությունյանն իր ներկայությամբ <<զարդարել է>> նախորդ երկու նախագահների կառավրությունը, և հայտնի է իբրև  դավեր նյութելու մեծ վարպետ, քառակի չինովնիկ, ով կարող է ժամերով խոսել՝ ապացուցելու համար սեփական տապալման ճշմարտացիությունը: Վաչե Գաբրիելյանը, ով  կառավարությանը հիշատակ մնաց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից, ժամանակին չկարողացավ գլուխ հանել  ֆինանսների նախարարությունից: Նրա եվրոպական կրթության և ինտելեկտի իմիտացիան մշտապես կարևորվում էր դրսից ներդրումներ ներգրավելու առումով, բայց այդ  ներդրումներն այդպես էլ չտեսանք և ընդհանրապես այս մարդը  կարծես դանդաղ աշխատելու խորհրդանիշ լինի՝ որևէ նախագիծ սկզբից մինչև վերջ, այդպես էլ գլուխ չբերեց: Ի՞նչ պետք է տան նոր կառավարությանը այս երկու փտած ու ամորֆացած հները և չորս նորերը, ցույց կտա ամենազոր ժամանակը:

 

Դավիթ Մանուկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: