Ուկրաինան 3 մլրդ դոլարի դիմաց կբանակցի ՌԴ-ի հետ

Sep 13, 2016 Comments Off on Ուկրաինան 3 մլրդ դոլարի դիմաց կբանակցի ՌԴ-ի հետ

Ուկրաինան, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)՝ Ռուսաստանի հետ «բարեխիղճ» բանակցելու վերաբերյալ  ընթացիկ ծրագրի համաձայն պատրաստ է շարունակել բանակցությունները 3 մլրդ դոլարի վարկի վերաբերյալ վեճը լուծելու շուրջ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Դանիլյուկը՝ մեկնաբանելով ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պարտքի մասին Ռուսաստանի հայցի քննարկումը Լոնդոնի բարձրագույն դատարանում կսկսվի 2017-ին, միաժամանակ Մոսկվան պատրաստ է մինչեւ դատը այդ վարկի հետ կապված պայմանավորվածությունների հասնել Կիեւի հետ:

«Թեեւ Ուկրաինան, ընդհանուր առմամբ, բաց է վեճի խաղաղ կարգավորման համար, եթե դրա դրա համար գտնվեն ընդունելի հիմքեր, Ուկրաինան վստահ է իր իրավական դիրքորոշման մեջ եւ կենտրոնացած է դատական լսումներին նախապատրաստվելու վրա, որոնք նախատեսված են 2017-ի հունվարին»,-ընդգծել է Դանիլյուկը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: