Ողբերգական վթար Աբովյանում. «Լեքսուսը» բախվել է ծառին, 31-ամյա վարորդը տեղում մահացել է

Sep 13, 2016 Comments Off on Ողբերգական վթար Աբովյանում. «Լեքսուսը» բախվել է ծառին, 31-ամյա վարորդը տեղում մահացել է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 02.13-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի զինկոմիսարիատի դիմաց տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Lexus RX300» մակնիշի 34 SQ 444 համարանիշի (վարորդ՝ 31-ամյա Աշոտ Ք.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը, ապա ծառին. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

 

 

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: