Գևորգ Մհերյանի վերաբերյալ նոր քրգործով բազմաթիվ վկաներ են հարցաքննվել. ԱԱԾ. yerkir.am

Sep 09, 2016 Comments Off on Գևորգ Մհերյանի վերաբերյալ նոր քրգործով բազմաթիվ վկաներ են հարցաքննվել. ԱԱԾ. yerkir.am

ԱԱԾ քննչական վարչությունում քննվում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերով հարուցված նոր քրեական գործը: Խոսքը վերաբերում է առանձինպաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազարությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի հատկանիշներով քննվող գործին:

Ի պատասխան ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին ուղղված` Yerkir.am-ի գրավոր հարցման` ՀՀ ԱԱԾ քննչական վարչության նորանշանակ պետ Միքայել Համբարձումյանը հայտնել է հետևյալը. «Հիշյալ քրեական գործի նախաքննությունը գտնվում է ընթացքում, նախաքննության շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, կատարվել և կատարվում են բազմաթիվ քննչական գործողություններ հանցագործության կատարման ուղղությամբ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: