Բլատերի դեմ գործ է հարուցվել

Sep 09, 2016 Comments Off on Բլատերի դեմ գործ է հարուցվել

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) էթիկայի հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին նոր հետաքննություն է սկսել կազմակերպության նախկին նախագահ Յոզեֆ Բլատերի նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, գործ է հարուցվել նաև ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի և նախկին ֆինանսական գծով տնօրեն Մարկուս Կատների նկատմամբ: Նրանք բոլորն էլ կասկածվում են կաշառք վերցնելու մեջ:
ՖԻՖԱ-ի ներքին հետաքննության արդյունքների համաձայն` Ֆուտբոլային ֆեդերացիայի 3 նախկին ղեկավարները 5 տարում 79 մլն շվեյցարական ֆրանկ արժողությամբ պարգևներ և մրցանակներ են յուրացրել:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: