Ադրբեջանում դոլարային «սով» է

Sep 09, 2016 Comments Off on Ադրբեջանում դոլարային «սով» է

Ադրբեջանում դոլարային «սովը» բավարարելու համար սեպտեմբերի 8-ին բանկերին 300 միլիոն դոլար է վաճառվել, ինչը 6 անգամ շատ է սովորական պահանջարկից: Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամից 300 միլիոն դոլար է բաց թողնվել այն բանից հետո, երբ բանկերի մեծ մասը դադարերցել էր արտարժույթի վաճառքը: Սակայն դա էլ չի բավարարել 400 միլիոն դոլարը գերազանցող պահանջարկը բավարարելու համար:Ադրբեջանական մանաթը լողացող փոխարժեքի անցնելուց հետո շարունակում է արժեզրկվել: Սեպտեմբերի 9-ին 1 դոլարը, ըստ Ադրբեջանի ԿԲ փոխարժեքի, արժեցել է 1.6403 մանաթ, մեկ ամիս առաջ 1.6005 մանաթ էր, հուլիսի 9-ին՝ 1.5456 մանաթ, հունիսի 9-ին՝ 1.5084 մանաթ:Մանաթի արժեզրկման պայմաններում գնաճը զսպելու համար Ադրբեջանի Կենտրոնական բանկն այսօր որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 9.5%-ից բարձրացնել մինչև 15%: Մեկ ամիս առաջ էլ տոկոսադրույքը 7-ից բարձրացվել էր 9.5%:Այսօր Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, հայտարարել է, որ սեպտեմբերի 20-ից դոլարային պարտատոմսեր է թողարկելու բնակիչների համար 5% եկատմաբերությամբ:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: