Մեր պայքարի արդյունքում Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց. Արմեն Մարտիրոսյան

Sep 09, 2016 Comments Off on Մեր պայքարի արդյունքում Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց. Արմեն Մարտիրոսյան

Մեր պայքարի արդյունքում մի քանի իրադարձություն տեղի ունեցավ, որը բերեց Հովիկ Աբրահամյանի հրաժարականին եւ Կարեն Կարապետյանի առաջադրվելուն։ Այս մասին այսօր Ազատության հրապարակի հանրահավաքում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

«Փաստերն արձանագրելով գնանք․ ունեցանք ապրիլյան չորսօրյա պատերազմի սրացումը, որի ժամանակ ավելի քան 100 զինվոր զոհվեց։ Դա տեղի ունեցավ նաեւ ռուսական նորագույն զենքի կիրառման պարագայում, գաղտնիք չէ, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին։ Երկրորդը,  մեր եղբայրներ «Սասնա ծռերի» գործողության արդյունքում եղավ մի գործողություն, ապստամբությունը նկատի ունեմ, որն ունեցավ իր աջակցությունը հասարակության կողմից, եւ ըստ էության այն քաղաքական պահանջները, որ տարիներ շարունակ մենք ձեւակերպել էինք, «Սասնա ծռերի» վերաձեւակերպմամբ հասարակությունը ամբողջովին  ընդունեց։ Սա բերեց նրան, որ կառավարությունը հրաժարական տվեց»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը։

«Ժառանգության» ներկայացուցիչը ասել է, որ Կարեն Կարապետյանին չի հաջողվի որեւէ բարեփոխում իրականացնել ներկայիս համակարգում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: