«Զոհաբերեցին» Հովիկ Աբրահամյանին մնացածերից ազատվելու համար

Sep 09, 2016 Comments Off on «Զոհաբերեցին» Հովիկ Աբրահամյանին մնացածերից ազատվելու համար

Հայաստանի 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտ երկու տարի պաշտոնավարելուց հետո անսպասելի հրաժարական տվեց, նրան կփոխարինի Կարեն Կարապետյանը, որը նախկինում զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Աբրահամյանի հրաժարականի, պատճառների ու հանգամանքների մասին լսեցինք ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանին:

-Ինչպե՞ս եք գնահատում Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, որոնք էին պատճառները:

– ՀՀԿ-ի ներքին խոհանոցի խնդիրն է եւ, ճիշտն ասած, ես շատ բարդ եմ համարում այդ հարցին պատասխանելը, բայց կփորձեմ: ՊՊԾ գնդի գրավումից հետո մենք հայտնվեցինք ներքին քաղաքական այլ խոհանոցում, անհրաժեշտ էր անհապաղ եզրահանգումներ անել եւ իմ կարծիքով Սերժ Սարգսյանն այս ընթացքում ի զորու չէր նախարարների հարցն առանձին-առանձին լուծել: Դրա համար էլ ելքը գտան վարչապետի հրաժարականով եւ բնական է, որ այդ դեպքում ողջ կաբինետը պետք է հրաժարական տա: Այսինքն, միգուցե փորձ է արվում ստեղծված իրավիճակից այսկերպ դուրս գալ, այստեղ արդեն նոր կադրերի անհրաժեշտություն կա:
Ինչպես գիտեք՝ ամերիկացիները հանրությանը տեղեկացրեցին, որ Հայաստանից 9 մլրդ 800 միլիոն դոլար անհայտ ուղղությամբ դուրս է եկել, դրանք իմ եւ ձեր գումարները չեն, մենք չենք հանել: Դրան զուգահեռ մենք 200 մլն չունեինք, որ զենք գնեինք, որ 85 թվականի զենքով մեր սահմանները չպաշտպանեին ու վարկ ձեւակերպեցեինք, միգուցե այդ նախարարներից ազատվելու ամենակարճ ճանապարհը սա՞ էր, փաստորեն զոհաբերեցին Հովիկ Աբրահամյանին, մնացածերից ազատվելու համար:

-Այսինքն Հովիկ Աբրահամյանին քավության նոխազ դարձրեցի՞ն:

– Երբ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը, ես ողջունեցի նրա մուտքը, բայց միեւնույն ժամանակ նշեցի, որ երկու հանգամանք կա, որը չի թողնելու, որ Հովիկ Աբրահամյանը լիաթոք աշխատի: Առաջինն այն է, որ մենք ներքին քաղաքականության մեջ ունենք երիտթեւ կոչվածը, որը տարբեր նախաձեռնություններով է հանդես գալիս, այդ թվում՝ <<ընդդիմադիր>> եւ առաջին իսկ օրից սկսվեց նրանց կողմից հարձակում Հովիկ Աբրահամյանի ուղղությամբ՝ համացանցով, տարբեր ՀԿ-ների կողմից, հեռուստատեսությամբ եւ այլն:Երկրորդ պատճառն էլ այն է, որ Հովիկ Աբրահամյանն ինքը չձեւավորեց իր ղեկավարած կաբինետը, այսինքն նախարարները նրան մատուցվեցին սկուտեղի վրա, բնական է, որ այդ նախարարներով, նա հեռու գնալ չէր կաող: Կա եւս մեկ շատ կարեւոր հանգամանք, հիշենք, թե երբ նա կարգվեց վարչապետ՝ պայթեցրած տնտեսություն, դեֆոլտի անդունդի եզրին հասցրած վիճակ, եւ նա ամեն ինչից բացի պետք է նաեւ մտածեր երկիրը կործանումից փրկել: Բավական է ասել, որ մինչ այդ վերցրած վարկերը նպատակային չեն ծառայել,որովհետեւ վերցրած վարկերով 100 աշխատատեղ չստեղծվեց: Մարդիկ երկիրը լքում են անարդարության ու աշխատանքի բացակայության պատճառով: Եւ այս պայմաններում նա դարձավ վարչապետ: Այցելելով տարբեր շրջաններ, գյուղեր, քաղաքներ՝ ի վերջո Երեւան քաղաքում վիճակը հասցրեց նրան, որ Հանրապետության հրապարակը <<մաքրեց>>  դժգոհող բազմամարդ ակցիաներից, ինչը խոսուն վկան է նրա աշխատանքային գործունեության:

-Իշխանությանը, փաստորեն , աշխատող վարչապետ պետք չէր:

-Ես իսկզբանե ասացի, որ մի ձեռքը նշանակել է, մյուսը դավեր նյութել զանազան ճանապարհներով, օրինակ, հեռուստատեսությամբ բարձրաձայնել Գառնիի էկոլոգիական խնդիրները, ի դեպ, այդ ծրագիրը վնաս չէր հասցնում:Մինչդեռ Գառնու՝ տուրիստական առաջին կենտրոններից մեկի ճանապարհը օրերով փակվեց այն դեպքում, երբ մեր սակավ ու խեղճուկրակ բյուջեն էր փակվում  տուրիզմից: Բայց նույնիսկ այս պայմաններում իշխանությունները մոտ չէին գնում Գառնու խնդրին, թույլ էին տալիս փակել ճանապարհը, այն իշխանությունները, որոնք իվիճակի են 5,6,7 ամիս փակել Ազատության հրապարակը ցուցարարների առաջ…

-Ինչպե՞ս կբնորոշեք Կարեն Կարապետյանին, ինչո՞վ էր նպատակահարմար փոխարինումը:

-Խիստ դրական: Ես Կարեն Կարապետյանի ճանաչում եմ դեռեւս Հայէներգոյից, նրան լրջագույնս հաջողվեց վերականգնել այն ու հաջողությունների հասնել: Ցավոք, չթողեցին քաղաքապետ աշխատել: Կարեն Կարապետյանի մոտ խելքը համապատասխանում է դեմքին, դեմքն էլ՝ հոգուն, որը հազվագյուտ երեւույթ է, եթե գումարենք նրա ինտելեկտուալ պոտենցիալը, ապա մեր քաղաքը լրջագույնս քաղաքապետ կորցրեց: Հիմա էլ դեռ չեկած՝ նրա դեմ արշավանք են սկսել, երիտթեւը հանգիստ չի մնալու, ամեն ինչ անելու են, որ վարկաբեկեն: Դեռ չսկսած՝ արդեն գրում են Ղարաբաղի Ասկերանի շրջանից է

Քոչարյանի համագյուղացին:

-Այո: Բայց ես էկ կասեմ՝ եթե Ասկերանի շրջանի Դաշբուլաղ գյուղից այդ ինելեկտով, այդ դիմագծերով եւ այդ ուղին անցած էլի մարդ լինի, խնդրում եմ, էլի հրավիրեք, թող գա այստեղ աշխատի:

-Կարծում եք նա լինելու է անցումնայի՞ն վարչապետ, թե աշխատելու է նոր Սահմանադրության գործարկումից հետո եւս:

-Ես չեմ կարծում, որ կհաջողվի շատ արագ նրանից ազատվել, ինչպես եղավ քաղաքապետի պաշտոնում, որովհետեւ շատ կարճ պաշտոնավարման ընթացքում երեւանցին Կարենի կողմից էր, այս անգամ եւս կլինի:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: