Թրամփը չեղարկել է անցանկալի լրատվամիջոցների սև ցուցակը

Sep 07, 2016 Comments Off on Թրամփը չեղարկել է անցանկալի լրատվամիջոցների սև ցուցակը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել այն լրատվամիջոցների «սև ցուցակը», որոնց նրա նախընտրական շտաբը հրաժարվում էր հավատարմագրել, հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ Թրամփի շտաբը հրաժարվել էր հավատարմագրել այնպիսի հրատարակությունների, ինչպիսիք են Washington Post և Politico թերթերը, ինչպես նաև BuzzFeed պորտալը, որոնք քննադատում էին Թրամփին: Այդ լրատվամիջոցների լրագրողները, սակայն, շարունակում էին «լուսաբանել» Թրամփի հանդիպումներն ու ելույթները՝ ներկա լինելով Թրամփի կողմնակիցների հավաքներում՝ առանց որևէ տարբերանշանի:

Անցանկալի լրատվամիջոցների «սև ցուցակի» համար իրավապաշտպան կազմակերպությունները , մասնավորապես՝ «Լրագրողներն առանց սահմանի» կազմակերպությունը, խիստ քննադատության էին ենթարկել Թրամփին և նրա շտաբը:

Չդասակարգված
Մեկնաբանությունները փակ են: