Գիորգի Կվիրիկաշվիլին կհանդիպի Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի հետ

Sep 05, 2016 Comments Off on Գիորգի Կվիրիկաշվիլին կհանդիպի Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի հետ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Այցի շրջանակում նախատեսվում են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: