Արտակարգ դեպք Տավուշի մարզում

Sep 05, 2016 Comments Off on Արտակարգ դեպք Տավուշի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարար վարչություն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանում թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները մարում են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվում է մոխրակույտի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes մակնիշի 34 FM 588 համարանիշի ավտոմեքենան պատկանում է Գարուշ Խաչատրյանին։ Տեղում աշխատել են նաև ոստիկանոթյան Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը։ Թե ինչն է Mercedes-ում առաջադած հրդեհի պատճառը, պարզ կլինի մի քանի փորձաքննություններից հետո։ Փաստի առթիվ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: