Սիրիայի հարցով համաձայնություն չկայացավ

Sep 05, 2016 Comments Off on Սիրիայի հարցով համաձայնություն չկայացավ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն ավարտվել է, կողմերը չեն կարողացել միասնական մոտեցումներ մշակել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյային։

Երեկ պետքարտուղարը հայտարարել էր, որ Ռուսաստանին ու ԱՄՆ-ին հաջողվել է պայմանավորվել Սիրիային առնչվող բազմաթիվ տեխնիկական հարցերի շուրջ։ «Շատ տեխնիկական հարցեր լուծվել են, չնայած դեռևս մնում են մի քանի բարդ թեմաներ։ Մենք շարունակում ենք աշխատել լուծել դրանք՝ երկու կողմերի շահերը հաշվի առնելով»,- ասել է նա ռուս գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներով։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: