Մահվան ելքով ավտովթար Արմավիր քաղաքում

Sep 03, 2016 Comments Off on Մահվան ելքով ավտովթար Արմավիր քաղաքում

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04։40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան և Չարենց փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի Բագարան գյուղի բնակիչ, 35-ամյա Գարիկ Մկրտչյանի վարած Վազ 2106 մակնիշի 61 ԼՕ 230 համարանիշի և Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 23-ամյա Մամիկոն Գալստյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 34 ZՏ 871 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 60-ամյա Խաչիկ Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևոր՝ համագյուղացի, 32-ամյա Խորեն Սահակյանը և վարորդ Գ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Ս. Հակոբյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: