Նոր մանրամասներ Լուսաբաց գյուղում տեղի ունեցած սպանությունից

Sep 03, 2016 Comments Off on Նոր մանրամասներ Լուսաբաց գյուղում տեղի ունեցած սպանությունից

Սեպտեմբերի 3-ին, ժամը 2-ի սահմաններում, Շիրակի մարզի Լուսաբաց համայնքի ղեկավարից ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց գյուղի հովիվը
սպանել է մորը:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ 1985 թ. ծնված Հովհաննես Չեռնոմորյանը տանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է մոր՝ 1964 թ. ծնված Հայկուշ Սարգսյանի հետ, բռունցքի հարվածներ հասցրել և սպանել նրան:
Հովհաննես Չեռնոմորյանը բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն:

 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: