Բրազիլացի կիսապաշտպանը կխաղա Գանձասար Կապանում

Sep 01, 2016 Comments Off on Բրազիլացի կիսապաշտպանը կխաղա Գանձասար Կապանում

Տրանսֆերային պատուհանի փակումից ժամեր առաջ «Գանձասար Կապանն» ունեցավ ևս մեկ համալրում,- հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

 

Վարձակալական հիմունքներով կապանյան թիմի հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել բրազիլացի կիսապաշտպան Վալմերսոն Գարսիա Պրայան:

 

22-ամյա ֆուտբոլիստը մինչև այդ հանդես է եկել Բրազիլիայի Սերիա Բ-ում հանդես եկող «Լուվերդենսե» թիմում:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: