Ավտովթար Լոռու մարզում

Sep 01, 2016 Comments Off on Ավտովթար Լոռու մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Լոռու մարզի Հաղպատ գյուղի վարչական տարածքում ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 13:00-ի սահմաններում Վանաձոր-Վրաստանի սահման M-6 միջպետական ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում բախվել են 30-ամյա Էռնեստ Գասպարյանի վարած Chevrolet մակնիշի 463 ՕF 61 համարանիշի և 21-ամյա Արմեն Մարտիրոսյանի վարած BMW X5 մակինշի 77 TT 800 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Chevrolet մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՃՈ հետաքննիչ Մարտին Վանյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Chevrolet-ն հաշվառված է «Վերջին օրերի սրբեր» բարեգործական կազմակերպության հաշվեկշռում:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: