Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում

Sep 01, 2016 Comments Off on Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Մելիք գյուղի բնակիչ, 50-ամյա Պարգև Կարապետյանը Սադունց գյուղում իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 DՍ 835 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բերքառատ գյուղի բնակիչ, 62-ամյա Գևորգ Աթոյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն նա տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Ծաղկահովիտի բաժնի օպերատիվ խումբը:

 

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: