Իրաքում ահաբեկչության հետևանքով 700 մարդ է զոհվել

Sep 01, 2016 Comments Off on Իրաքում ահաբեկչության հետևանքով 700 մարդ է զոհվել

Իրաքում այս տարվա օգոստոսին շուրջ 700 քաղաքացի է զոհվել, հազարից ավելին տուժել են բռնության և ահաբեկչական գործողությունների հետևանքով: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ՄԱԿ-ի` Իրաքում աջակցության հարցերով առաքելության հայտարարության մեջ:

«Ընդհանուր առմամբ 2016-ի օգոստոսին 691 իրաքցի է սպանվել, 1016 մարդ վիրավորվել Իրաքում բռնության, ահաբեկչության և զինված հակամարտության հետևանքով», – ասվում է առաքելության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է առաքելության հաշվետվության մեջ, ամենից շատ տուժել է մայրաքաղաք Բաղդադը, որտեղ 231 մարդ է զոհվել, իսկ 676-ը` վիրավորվել:

Իրաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Յան Կուբիշը կողմերին կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը Իրաքի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: