«Ա.Ղուկասյանի նկատմամբ հաշվեհարդար են տեսնում».Ֆելիքս Հայրապետյան

Aug 31, 2016 Comments Off on «Ա.Ղուկասյանի նկատմամբ հաշվեհարդար են տեսնում».Ֆելիքս Հայրապետյան

«Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի բանտերում պահվող  քաղհալածյալներին, քաղբանտարկյալներին եւ նրանց ընտանիքներին սատարելու համար:Հավաքված գումարով ապահովելու ենք աջակցություն` իրավաբանական, ֆինանսական, հոգեբանական եւ հարկ եղած դեպքում՝  այլ հարթություններում: Հիմնադրամն արդեն պաշտոնապես գրանցված է, բացվել է հաշվեհամար»,-այս մասին Հայելի ակումբում ասաց Սասնա ծռեր հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը:

Վերջինիս խոսքով՝ արդեն իսկ հիմնադրամին փոխանցվել է 700 դոլար և 30.000 դրամ գումար: Անդրադառնալով հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի խնդրին՝ պարոն Հայրապետյանը նշեց, որ սա քաղաքական հաշվեհարդար է: «Անդրիաս Ղուկասյանն արդեն 30-րդ օրն է՝ հացադուլի մեջ է: Դատավորը նրան հարցրեց՝ շարունակելո՞ւ է իր պայքարը դուրս գալուց հետո եւ դրական պատասխան ստանալուց հետո որոշեց Անդրիաս Ղուկասյանին պահել կալանքի տակ: Սա նշանակում է, որ ինչ հոդվածով էլ որ նրան դատեն, միեւնույն է, դա լինելու է քաղաքական որոշում»,-շեշտեց բանախոսը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

 

Ասուլիս, Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: